Թուրք զինվորականները հայտնել են Սիրիայում Քրդական բանվորական կուսակցության 13 անդամի չեզոքացնելու մասին

19:24 • 09.03.20

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային շրջանում Քրդական բանվորական կուսակցության և Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) 13 ամդամի չեզոքացնելու մասին: 

«ՔԲԿ-ի և YPG-ի 13 ահաբեկիչ, որոնք պատրաստվում էին Թել Ռիֆաթ քաղաքից հարձակում իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործաղությունների տարածքում, վնասազերծվել են»,-  РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է թուրքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակը 2016թ. օգոստոսին սկսել է իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողությունները, որոնք ուղղված էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում: