Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված և տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
Վիտալի Բալասանյանը ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս մասին Արցախում նախընտրական քքարոզարշավի ընթացքում Հակակու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
«Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ եւ կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված եւ տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասել է Բալասանյանը։










