«Վատ օրերն այլևս անցյալում են». Սի Ծինփինն առաջին անգամ այցելել է կորոնավիրուսի «օջախ» Ուհան քաղաք (լուսանկարներ)

13:39 • 10.03.20

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ այցելել է կորոնավիրուսի «օջախ» համարվող Ուհան քաղաք, գրում է The Guardian-ը:

Տեղական Xinhua պետական գործակալության փոխանցմամբ՝  ՉԺՀ ղեկավարը երեքշաբթի Ուհան քաղաք է այցելել «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողներին, զինվորականներին, համայնքային աշխատողներին, ինչպես նաև համայնքի բնակիչների իր խորին հարգանքը հայտնելու:

Աղբյուրը գրում է, որ այս ամիսների ընթացքում ՉԺՀ ղեկավարը նոր տեսակի կորոնավիրուսը կանխելու վերաբերյալ հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, բարձրաստիճան պաշտոնյաների հետ աշխատանքնային հանդիպումներ է ունեցել՝ երկրի առջև ծառացած խնդիրը լուծելու համար, սական զերծ է մնացել հանրային վայրեր, այդ թվում՝ Ուհան քաղաք այցելելուց, ինչը առաջացրել է հասարակության զայրույթը:

Հաղորդվում է, որ Ուհանում Չինաստանի ղեկավարն առաջին հերթին այցելել է «Հոսենշան» հիվանդանոց, որը կառուցվել էր համաճարակի բռնկումից անմիջապես հետո:

Վերլուծաբանների վստահմամբ՝ նրա այցն, ամենայն հավանականությամբ, վկայում է, որ երկիրը մեծամասամբ հաղթաhարել է խնդիրը և որ «վատ օրերն այլևս անցյալում են»: Չինաստանի կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել կաթվածահար եղած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ:

«Այդ քայլով Ծինփինը հայտարարեց կորոնավիրուսի դեմ հաղթնակի մասին: Իր այցով նա Չինաստանի քաղաքացիներին փորձում էր վստահեցնել, որ նրանք արդեն ապահով են և կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասել է աղբյուրի զրուցակից վերլուծաբաններից մեկը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3136-ի:

Image

Image

Image