Մեխիկոյից Սեուլ թռչող Aeromexico ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մեքսիկայի հյուսիսում
Մեխիկոյից Սեուլ թռչող Aeromexico ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Մեքսիկայի հյուսիսում՝ Տիխուանա քաղաքում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Milenio-ին:
Նշվում է, որ արտակարգ վայրէջքի պատճառ է հանդիսացել ինքնաթիռի անսարքությունը, մասնավորապես, առաջ են եկել տեխնիկական խնդիրներ:
«Երեք ժամ սպասելուց հետո մեզ ասացին, որ տեխնիկական խնդիրներ կան, ապա մեզ տեղափոխեցին հյուրանոց: Ինչպես երևում է, թռիչքը կհետաձգվի մինչ վաղը»,- ասել է ուղևորներից մեկը:
Նշվում է, որ ավիաընկերության աշխատակիցները շարունակում են զննել ինքնաթիռը:










