Ռուս մարզուհին թաքցրել է սեռը՝ տղամարդ բռնցքամարտիկների հետ մրցելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
22-ամյա ռուս բռնցքամարտիկ Տատյանա Դվաժդովան տարիներ շարունակ ապացուցել է, որ կարող է տղամարդ մարզիկներից ուժեղ լինել։
Ինչպես ներկայացնում է Oddity Central–ը, մարզուհին մի քանի տարի շարունակ թաքցրել է իրական սեռը՝ տղամարդ բռնցքամարտիկների հետ մենամարտելու համար։ Տատյանան ներկայացել է «Վալդիմիր» կեղծանվամբ։
Ելույթ ունենալով Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովում՝ Տատյանան բացահայտել է, որ տարիներ առաջ ներկայացել է որպես տղամարդ, որպեսզի հնարավորություն ստանա մրցելու տղամարդկանց հետ և ապացուցելու, որ հավասար է նրանց։
Որպես տղամարդ ներկայանալու համար մկանոտ կինը կարճ կտրել է վարսերը և արել ամեն ինչ՝ քողարկելու կանացիությունը։ Հանդես գալով Վլադիմիր Երմոլաև անվան տակ՝ նա 17 մրցամարտի է մասնակցել և հաղթանակ տարել 9-ում։













