Արարատի մարզում հրդեհի հետևանքով 150-ից ավելի խոզ է սատկել. shamshyan.com
Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիսի 9-րդ փողոցի 1/18 հասցեում գործող անասնաֆերմայում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։
Ըստ Shamshyan.com–ի՝ մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, անասնաֆերմայի աշխատակիցները, սակայն անզոր են եղել կանխել կրակի տարածումը։ Արդեն ժամանած Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են անասնաֆերմայում առաջացած հրդեհը։
Հրշեջները գոմից դուրս են բերել մայրացու խոզերին և գոճիներին։ Հրդեհը մարելուց հետո գոմում հայտնաբերվել են 150-ից ավելի սատկած խոզ ու գոճի, իսկ այն խոզերն ու գոճիները, որոնք որ փրկվել են, մեծ մասը, ըստ մասնագետի, հնարավոր է՝ չապրեն, քանի որ ամբողջովին ստացել են այրվածքներ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










