Եթե Կառավարությունը չի կարողանում մեր մասին հոգալ, մենք ստիպված ենք դիմել Եվրոպական դատարան. «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները հանդես են եկել ասուլիսով (տեսանյութ)
16։58
Աշխատակիցները նաև անհասկանալի համարեցին Ամուլսարի հանքի չշահագործման հարցը։ Նրանց կարծիքով՝ չշահագործման դեմ ակցիաները արտագաղթի առիթ կարող են դառնալ, քանի որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները, բացի նրանից, որ աշխատավարձ չեն ստանում, նաև աշխատանք չեն ունենում։
«Լիդիան Արմենիա»-ի գնումների բաժնի վերահսկողը նշեց, որ հանքը չշահագործելու հիմքեր չկան, սակայն ոչինչ չեն անում, որպեսզի հանքն աշխատի։ «Մենք այլևս չենք սպասում, թե երբ կբացվի հանքը, կամ ընդհանրապես կբացվի, թե չէ, փաստացի մենք երկու տարի է՝ աշխատանք չունենք, հետագայում էլ չենք ունենալու և մենք վնասներ ենք ունենալու։ Մեր համբերության բաժակը լցվել է, թե երբ վարչապետն ի վիճակի կլինի՝ մենք չգիտենք, փաստացի երևում է՝ նա ոչինչ չի անում »,- ասաց նա։
16։08
Մենք փորձել ենք կառավարության հետ խոսել, մեզ խոստացել են, որ համբերենք, մեզ չեն կրճատի, սակայն մինչ օրս կառավարությունից ոչ ոք չի աջակցել և չի լսում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներից մեկը։
«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները պնդում են, որ իրենց իրավունքը խախտված է, աշխատավարձի փոխհատուցում են պահանջում, քանի որ երկու տարի է՝ խնդիրները չեն լուծվում։
Այս պահին մոտ 30 հոգի դատարան է դիմել, սակայն այդ թիվն ավելանալու է․ ակնկալում ենք, որ մյուս աշխատակիցներն էլ կիմանան։ «Աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմել է մոտ 600 հազար դրամ։ Եթե այդ բոլոր աշխատողները դիմեն և պահանջեն իրենց վնասները, իրենց կորցրած աշխատավարձը, պատկերացրեք՝ իրականում ինչ կկատարվի»:
Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ հավատում էին, թե այս կառավարությունը խնդրին կարգավորում կտա, սակայն ոչինչ չեն տեսել։ «Եթե կառավարությունն ի վիճակի չէ մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, ապա մենք ստիպված ենք դիմել դատարան և մենք գնալու ենք մինչև Եվրոպական դատարան՝ պահանջելու մեր երեխաներից խլված գումարները»։










