Ավելի քան 24 մլն դոլար. Մեքսիկայում զինվորականները 15 տոննա մարիխուանա են առգրավել
Մարտի 9-ին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է 15,4 տոննա քաշով և ընդհանուր 24,5 մլն դոլար արժողությամբ մարիխուանայով բեռնված բեռնատարի հայտնաբերման մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Թմրանյութը հայտնաբերվել է հսկիչ անցագրային կետում տեղադրված ռենտգեն սարքավորման միջոցով:
«Բռնագրավված բեռի մոտավոր շուկայական գինը կազմում է 24 531 924 ԱՄՆ դոլար: Սա մեծ վնաս կհասցի հանցավոր խմբավորումների գործունեությանը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Մեքսիկայում վերջին տարիներին մարիխուանայի ամենամեծ խմբաքանակն առգրավվել է 2014 թվականին` 40 տոննա:










