«Մակաբույծները». ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Մարգարիտա Սիմոնյանի եկամուտի աղբյուրների հետաքննություն է անցկացրել (տեսանյութ)  

23:50 • 10.03.20

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը հրապարակել է իր հերթական հետաքննությունը պարզաբանող տեսանյութը, որը նվիրված է RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքի եկամուտների աղբյուրներին։  

«Մակաբույծները» խորագրով տեսանյութում Նավալնին պատմում է Международная пилорама հեռուստահաղորդման մասին, որի հեղինակն ու վարողը Տիգրան Քեոսայանն է՝ Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մասնագետները եզրակացրել են, որ շոուն, որը Նավալնիի խոսքով՝ «իրենից ներակայացնում է հիվանդագին, վիրավորական և հայհոյախառն բովանդակության հոսք», հավանաբար ռուսական հեռուստատեսության ամենաեկամտաբեր հաղորդումն է։

Նավալնիի տվյալներով՝ միայն НТВ հեռուստաալիքը Քեոսայանի ստուդիայի հաղորդման համար վճարում է տարեկան 120 մլն ռուբլի։ Տարեկան ևս մի քանի հարյուր մլն ռուբլի Քեոսայանը ստանում է «Աէորոֆլոտ» ավիաընկերությունից գովազդի համար»,– շեշտում է Նավալնին՝ նշելով, որ հենց այդ գովազդի հաշվին է թանկանում ավիատոմսերի արժեքը։

Նավալնիի հիմնադրամի հետաքննության մեջ ուսումնասիրվում են այլ ընկերությունների կապերը ամուսնական զույգի բարեկամների հետ։