Չարաշահելով լիազորություններս՝ օդանավի կառավարման կաբինայից ուղիղ եթեր եմ մտել. Փաշինյանի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց»-ում (տեսանյութ)

02:29 • 10.03.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Բրյուսելում: Ուշ գիշերը նա վերադարձավ Երևան՝ ուղիղ եթերում ցուցադրելով վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում և ևս մեկ անգամ հիշեցնելով «Այո»-ի քարոզարշավի մարտի 10-ի ծրագրերի մասին:

«Բրյուսելից վերադառնում ենք Երևան: Չարաշահելով լիազորություններս՝ օդանավի կառավարման կաբինայից ուղիղ եթեր եմ մտել»,- հայտարարեց Փաշինյանը՝ ներկայացնելով օդաչուական կազմին, ապա քիչ անց հայտարարելով. «Վայրէջքը փափուկ էր, ահա և մենք տանն ենք: Սա մեր առաջին ուղիղ եթերն է օդանավից՝ կիսաքնած, կիսահոգնած»:

Ապա Փաշինյանը խոսեց քարոզարշավի շրջանակում վաղը կայանալիք հանդիպումների մասին: «Շատ կարևոր քարոզարշավ է լինելու, կարևոր խոսակցություն է լինելու՝ կարևոր բաների մասին, խոսելու ենք մանրամասն, լուրջ խոսակցություն է տեղի ունենալու և կարևոր է Ձեր ակտիվ մասնակցությունը: Հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը որևէ մեկին չի զիջի»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: