ԱՄՆ կոնգրեսականն ինքնակամ որոշել է մի քանի օր անցկացնել կարանտինի մեջ
ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Դագ Քոլինզը հայտարարել է, որ մի քանի օր կանցկացնի կարանտինի մեջ, քանի որ բացահայտվել է, որ փետրվարի վերջին շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ինձ տեղեկացրել են, որ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի ժամանակ իմ նկարն են տեսել կորոնավիրուսով հիվանդ անձնավորության հետ: Թեև ինձ մոտ ախտանշաններ չկան, այդուհանդերձ որոշել եմ ինքնակամ մեկնել կարանտինի՝ հետագա բարդություններից խուսափելու համար»,- ասել է Քոլինզը:
Ավելի վաղ նույն պատճառով որոշել էր տանից աշխատել նաև սենատոր Թեդ Կրուզը: Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովը կայացել է փետրվարի 26-29-ը, որին մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը:










