Կոտայքի մարզում բախվել են 60-ամյա վարորդի Lexus-ն ու 36-ամյա վարորդի Honda-ն. 3 վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է. Shamshyan.com

01:49 • 10.03.20

Մարտի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի JJ 017 ՍՍ համարանիշի և 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի 58 DQ 558 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան Աիդա Ա.-ն և ՌԴ քաղաքացի, 57-ամյա Միխայիլ Լ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: