Բացահայտվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ների թալանման մի քանի դեպքեր. Shamshyan.com

00:28 • 11.03.20

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Օրեր առաջ Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները կարողացել են հայտնաբերել մի քանի բնակարաններից գողացված ապրանքներ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ եղել են նաև տուժածներ, ովքեր իրենց տներից կատարված գողության մասին չեն հայտնել իրավապահներին և նմանատիպ մի քանի բնակիչների տներից թալանված ապրանքներ հայտնաբերվել է քննչական գործողությունների արդյունքում:

Քննիչները բացահայտել են գողության 7 դրվագ և, որ ամենակարևորն է, ճիշտ ու գրագետ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է գողոնի մի մասը, իսկ կասկածյալը փաստերի ճնշման տակ մատնացույց է արել այն վայրերը, որտեղից կատարել է գողություններ:

Աղբյուրը նշում է, որ նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չի հրապարակում, սակայն կասկածյալ Էրիկ Տ.-ն այս տարվա փետրվարի 5-ից մինչև փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում կատարել է Mercedes S221 մակնիշի ավտոմեքենաների թալան, հիմնականում տանելով կողային հայելիները: Վերջինս որպես կասկածյալ ձերբակալվել է:

Մանրամասներն՝ այստեղ: