Հրդեհ՝ Արամուս գյուղում. այրվել է 700 հակ անասնակեր և 30 քմ բուսածածկույթ
Մարտի 10-ին, ժամը 12:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Անկախության փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անկախության 5-րդ փողոցի թիվ 32 տան մոտակայքում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:46-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), անասնակեր (մոտ 3 խմ), բեռնափոխադրումների համար նախատեսված փայտե տակդիրներ (20 հատ), վառելափայտ (մոտ 0.5 խմ), խոտածածկույթ (մոտ 300 քմ) և ջերմահարվել 15 պտղատու ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (180 քմ), 700 հակ անասնակեր և 30 քմ բուսածածկույթ:










