Այս հողն արյան գին ունի. եթե սպանեն էլ, ամբողջ գյուղն էլ քոչի, չեմ գնա. Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղի բնակչուհի (տեսանյութ)

12:54 • 11.03.20

Այսօր ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը քարոզարշավ իրականացրեց Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում: Բնակիչներից մեկը նախագահի թեկնածուին ներկայացրեց գյուղ առկա բազմաթիվ խնդիրները, այդ թվում՝ խմելու ջրի:

Ղուլյանի դիտարկմանը, թե եթե խմելու ջուր չկա, ճանապարհ չկա, փողոցներում ցեխ է, պետք է հեռանա՞լ գյուղից, բնակչուհին արձագանքեց՝ոչ մի դեպքում չի լքի գյուղը:

«Եթե սպանեն էլ, չեմ գնա այստեղից: Այս հողն արյան գին ունի, ես կյանքում չեմ գնա: Ամբողջ գյուղն էլ քոչի, ես չեմ գնա: Այս գյուղի համար «եռաբլուրներ» են եղել: Ջահել տղերք են եղել: Քաղաք գնամ ի՞նչ անեմ, ցույց անեմ, Նիկոլ գովե՞մ: Չեմ գնա»,-ասաց Ծիծեռնավանքի բնակչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում: