Աֆղանստանի նախագահը ներում է շնորհել բանտարկված թալիբներին

06:17 • 11.03.20

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին ստորագրել է «Թալիբան» ծայրահեղական շարժման դատապարտված անդամներին ներում շնորհելու մասին հրաման: Այս մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ հղում տալով պետության ղեկավարի ներկայացուցչին:

ТАСС-ի հաղորդմամբ՝ մանրամասները հայտնի կլինեն մարտի 11-ին:

Արդեն հայտնել էինք, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի և «Թալիբան» ծայրահեղական շարժման միջև ձեռք բերված համաձայնություններն աջակցող բանաձև: 

Համաձայն բանաձևի նախագծի՝ Անվտանգության խորհուրդը ողջունում է հրադադարին և Աֆղանստանի ներքին բանակցություններին ուղղված զգալի քայլերը, որոնք հնարավոր դարձան շնորհիվ ԱՄՆ-ի, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտարարության, ինչպես նաև ԱՄՆ-ի և «Թալիբանի» համաձայնության:

Ինչպես նշվում է բանաձևի տեքստում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ը Աֆղանստանի կառավարությանը և «Թալիբան» շարժմանը կոչ է անում ի նշան բարի կամքի հավելյալ քայլեր իրականացնել ներաֆղանական բանակցությունների և ամուր խաղաղության արագ սկսման և հաստատման համար պայմաններ ստեղծելուն ուղղված վստահության ամրապնդման համար:

Այդ թվում, խոսվում է նաև բռնության մակարդակի նվազեցման և բանտարկյալների ազատ արձակման մասին: