Աննան ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, որին կասկածում էին, որ վարակված է կորոնավիրուսով․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

23:50 • 13.03.20

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ևս հինգ դեպք է հաստատվել՝ ընդհանուր թիվը հասել է 13-ի։

Վարչապետը նշեց, որ երեկվանից անհանգստացած են եղել՝ կարդալով այն լուրերը, որ Բրազիլիայի նախագահի կնոջ  մոտ ևս հաստատվել է կորոնավիրուս է հայտնաբերվել, քանի որ  Աննա Հակոբյանը շփվել է Բրազիլիայի նախագահի  տիկնոջ հետ։

«Այդ մասին իմանալով՝ որոշեցինք ինքնամեկուսացվել։ Այսօր Սևան գնալու ճանապարհին էինք և վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսի թեստը ևս դրական է։ Մարտի 7-ին Աննան հանդիպում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ և ողջագուրվել ու լուսանկար էր  հրապարակել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու և առաջին գործողությունը, որ պետք է անեինք, մեր ջերմությունները չափելն էր և շատ ուրախացանք, որ ջերմություն չկա»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ Բրազիլիայի նախագահը հերքել է իր վարակված լինելու մասին տեղեկությունները, սակայն նա և Աննա Հակոբյանը շարունակելու են մնալ մեկուսացված պայմաններում։ «Վաղն առավոտյան թեստ կհանձնենք: Մասնագետների հետ խոսել ենք, հավանականությունը շատ փոքր է»։

Մանրամասները՝ տեսանյութում