Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայում և Կոլումբիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, իսկ Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):










