Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

20:25 • 13.03.20

Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում ՃՈ հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ Զ. Գևորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: