Տեղի է ունեցել Հունաստանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը
Տեղի է ունեցել Հունաստանի նոր նախագահ Կատերինա Սակելարոպուլոի երդմնակալության արարողությունը, նա ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Սակելարոպուլոն դարձել է Հունաստանի առաջին կին նախագահը:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել մարտի 13-ին` երկրի խորհրդարանի արտակարգ նիստի ընթացքում:
Նոր նախագահը երդվել է Ավետարանի վրա:
Ավանդության համաձայն երդումը ընդունել է Աթենքի և համայն հունաց Արքեպիսկոպոս Իերոնիմոսը:
Սեկելարոպուլոն Սուրբ Երրորդության անունով երդվել է պահպանել երկրի սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել Հունաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, պայքարել հույն ժողովրդի ազատության ու իրավունքների համար և ծառայել ժողովրդի շահերին:
Երդմնակալության արարողությունից հետո նոր նախագահը, խորհրդարանի ղեկավարը, վարչապետը և Արքեպիսկոպոսը երկրի նոր ղեկավարի` պարտականությունները ստանձնելու մասին հուշագիր են ստորագրել:
Հունաստանի նախագահի լիազորությունները սահմանափակված են հիմնականում ներկայացուցչական գործառույթներով, նա չունի գործադիր իշխանություն: Հիմնական իշխանությունը պատկանում է վարչապետին:










