Իրաքը Ադրբեջան է արտաքսել 112 երեխայի

19:43 • 13.03.20

Իրաքի կառավարությունը Ադրբեջան է ուղարկել 112 երեխայի, որոնց ծնողները ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այս մասին տեղեկացնում է  turan.az կայքը` հղում անելով Իրաքի արտաքին գործերի նախարարությանը:

Նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ այս հարցով իրենք մշտական կապ են պահպանում Ադրբեջանի արտգործնախարարության և Բաղդադում Ադրբեջանի դեսպանատան հետ:

Այսպիսով, Իրաքից արտաքսված ադրբեջանցի երեխաների ընդհանուր թիվը հասել է 248-ի: