«Վստահ եղեք, որ ես ինձ շատ լավ եմ զգում»․ Թրյուդոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել

23:55 • 13.03.20

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին նա հայտարարել է կանադացիներին ուղղված ուղերձում, գրում է The Wall Street Journal-ը։

«Վստահ եղեք, որ ես ինձ շատ լավ եմ զգում, և որ ինձ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել», - ասել է Թրյուդոն:

Իր խոսքում Կանադայի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին զերծ մնալ ճանապարհորդելուց։
«Մենք խորհուրդ ենք տալիս կանադացիներին չլքել երկրի տարածքն առանց պատճառի», -ասել  է վարչապետը:

Կանադայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը մինչև ապրիլի 20-ը․ որոշումը միաձայն ընդունել են Կանադայի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի վարչապետի կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։