Թաիլանդում քաղցած կապիկները մարտնչում են մեկ բանանի համար՝ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության անկումից հետո (լուսանկարներ, տեսանյութ)

23:57 • 13.03.20

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման ֆոնին ամբողջ աշխարհում մարդիկ ձեռնպահ են մնում արտասահման ուղևորություններից։

Թաիլանդում այցելուների թվի անկումը բացասաբար է անդրադառնում նաև կապիկների վրա, քանի որ կենդանիներին մեծամասամբ կերակրում են հենց զբոսաշրջիկները, գրում է People ամսագիրը։

Օրերս առցանց հարթակում տեսանյութ է տարածվել, որտեղ հարյուրավոր սոված կապիկներ պարենամթերքի պակասի պայմաններում մարտնչում են միմյանց հետ մեկ բանանի համար։

Կադրերում երևում է, թե ինչպես է պրիմատների մեծ խումբն անցնում ճանապարհը, ապա հարձակվում բանանը առաջինը ձեռք գցած կապիկի վրա։
«Նրանք ավելի շատ նմանվել են վայրի շների, քան կապիկների։ Նրանք շատ քաղցած են։ Սովորաբար այստեղ շատ զբոսաշրջիկներ են լինում, որպեսզի կերակրեն կապիկներին, բայց հիմա նրանք այդքան էլ շատ չեն կորոնավիրուսի պատճառով», - պարբերականին ասել է տեղի բնակիչներից մեկը: