Եգիպտոսում Covid19-ով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 93-ի
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը ուրբաթ գիշեր հաղորդել է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուգահեդը հաղորդել է վարակման 13 նոր դեպքի մասին, որից 8-ը գրանցվել է արտասահմանցիների մոտ:
«Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 93-ի, ամբողջությամբ ապաքինվել է 21 մարդ»,- հաղորդել է Մուգահեդը:
Հիշեցնենք, որ գերմանացի 66-ամյա զբոսաշրջիկը Հուրգադայում մահացել էր մարտի 8-ին, իսկ Եգիպտոսի բնակչուհին վարակի հետևանքով մահացել էր հինգշաբթի:










