Պետք է շտապ արտակարգ դրություն մտցնել ու ֆինանսական շուկան սառեցնել, թողնել, որ միայն փոխանցումներն աշխատեն. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներին: Նա մասնավորապես նշել է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ իշխանության ներկայացուցիչները հեգնու էին և խուճապ տարածելու մեջ մեղադրում նրանց, ովքեր պնդում էին, որ կորոնավիրուսը հասարակ գրիպ չի:
«Գիշերը չենջերում դոլարը արդեն 497 էր, ով գիտի մինչև բանկային օրվա բացումը երկուշաբթի օրը ուր ա հասնելու»,- գրել է Դանիելյանը և հավելել, որ սպասարկման ոլորտը ևս կորուստներ է ունենալու:
«Պետք է շտապ արտակարգ դրություն մտցնել ու առաջին հերթին ֆինանսական շուկան սառեցնել ու թողնել միայն փոխանցումները աշխատեն»,- գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ տեղեկություններ է հաղորդել երկրում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ և հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5-ով և այս պահի դրությամբ երկրում կա վարակված 13 քաղաքացի: Նա նաև նշել է, որ Աննա Հակոբյանը շփվել է Բրազիլիայի նախագահի կնոջ հետ, որն ըստ որոշ տեղեկությունների ևս կորոնավիրուսով է վարակված և հավելել, որ իրենք ինքնամեկուսացվում են:










