Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը, ասվում է ընկերության հայտարարությունում:
РИА Новости-ն նշում է, որ ըստ հաղորդագրության, Գեյթսը նման քայլի է գնացել, որպեսզի «ավելի շատ ժամանակ հատկացնի բարեգործության ոլորտում իր առաջնահերթություններին, ներառյալ՝ համաշխարհային առողջապահությունը, զարգացումը, կրթությունը, և նրա համար, որպեսզի ակտիվ մասնակցի կլիմայի փոփոխության դեմ պայքարին»:
Ընկերության հիմնադիրը կշարունակի իր աշխատանքը գլխավոր տնօրենի՝ տեխնոլոգիական հարցերով խորհրդականի պաշտոնում:
2014-ին Բիլ Գեյթսը լքել էր Microsoft-ի տնօրենների խորհրդար ղեկավարի պաշտոնը՝ այն զիջելով անկախ տնօրեն Ջոն Թոմփսոնին:










