Հունգարիայի իշխանությունները որոշել են փակել դպրոցները կորոնավիրուսի տարածման ֆոնին

03:30 • 14.03.20

Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել մարտի 16-ից փակել բոլոր դպրոցնելրը COVID-2019 կորոնավիրուսային վարակի պատճառով, հաղորդում է Daily News Hungary-ն:

«Հունգարական դպրոցները փակ են երկուշաբթի օրվանից՝ ելնելով նոր օորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված ջանքերց»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ կառավարությունը նաև որոշել է ժամանակավորապես փակել կինոթատրոնները. թատրոնները, թանգարաններն ու գրադարանները: