ԱՄՆ-ում COVID 2019-ով վարակվածների թիվը գերազանցել է 2000-ը, մահացել է 47 մարդ

03:56 • 14.03.20

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հատատված դեպքերն ԱՄՆ-ում անցել է 2 հազարը, մահացել է 47 մարդ, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում տալով դաշնային տվյալներին և տեղական իշխանություններին:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ գրանցվել է 2033 վարակման նոր դեպք: 70 հիվանդի ավելի վաղ տարհանել էին ԱՄՆ պետդեպի չվերթներով: Նրանք տարհանվել էին նաև Չինաստանի Ուհան քաղաքից և  Diamond Princess զբոսանավից:

Նրանցից բացի ամերիկյան հեռուստաալիքը հաղորդում է, որ ևս 1963 վարակման դեպքի մասին որոնք տեղի են ունեցել 48 նահանգներում և մայրաքաղաքային Կոլումբիա շրջանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ,:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ արտակարգ դրություն»,- ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:

Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա վարակի տարածման կանխարգելմանն ուղղված դաշնային միջոցներ տրամադրել նահանգներին:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այժմ հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլար հատկացնել: