Լեհաստանը փակում է սահմանը օտարերկրացիների համար. երկրում չեն գործի ռեստորանները, սրճարանները և այլն
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ երկիրը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանները փակում է օտարերկրացիների համար, գրում է RT-ն:
«Ներկա իրավիճակում մենք չենք կարող մեզ թույլ տալ օտարերկրացիների համար բացել սահմանը: Պետք է կանգնեցնել արտասահմանցիների հասանելիությունը, որոնք կարող են Լեհաստանում կորոնավիրուսի աղբյուր դառնալ»,- նրա խոսքերն է մեջբերել ТАСС-ը:
Մորավեցկին նշել է, որ ուղևորատար օդային և երկաթուղային հաղորդակցումը կդադարեցվեն մինչև կիրակի՝ մարտի 15:
Նա նաև հայտնել է, որ սրճարանները, ռեստորանները և հանրային սննդի մյուս հաստատությունները երկրում փակվում են: Մթերային խանութներն ու դեղատները կշարունակեն իրենց աշխատանքը սովորական ռեժիմով:










