Բավրայի անցակետը հատելիս երկու օտարերկրացի վարորդ ջերմություն է ունեցել, նրանք մեկուսացվել են. Շիրակի մարզպետ
Բեռնատարի երկու օտարերկրացի վարորդի մոտ Բավրայի անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն՝ նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»,-գրել է մարզպետը:
Նշենք, որ այսօր ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը:
Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:










