Երևանի Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել է ՓԾ 2 մարտական հաշվարկ

11:19 • 14.03.20

Մարտի 13-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գագիկ Ս., ծնված 1954 թ․) շարժիչի խցիկը՝ մասամբ:

Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։