Թրամփը վստահ է, որ չի վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով, սակայն նաև չի բացառել ախտորոշիչ թեստ հանձնելու հնարավորությունը

02:20 • 14.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր մոտ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ չկան: 

Interfax.ru-ի հաղորդմամբ՝ Թրամփը հիշեցրել է, որ իր առողջությանը բժիշկների խումբ է հետևում:

«Մեզ մոտ որևէ ախտանշան չկա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով իր և իր շրջապատի մասին: Նախագահը հավելել է, որ այդ պատճառով նա կորոնավիրուսի թեստ չի արել:

Լրագրողների հերթական հարցին ի պատասխան՝ Թրամփը մանրամասնել է, որ սուր անհրաժեշտություն չի տեսնում նմանատիպ ստուգում անցնել, եթե իր մոտ համապատասխան ախտանշաններ չկան: Այնուամենայնիվ նա չի բացառել ապագայում անալիզ հանձնելու հնարավորությունը:

«Ամենայն հավանականությամբ ես դա կանեմ, բավականին ոչ հեռու ապագայում: Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- պարզաբանել է երկրի նախագահը: