Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովն առաջարկել է վիրուսի դեմ պայքարել բույսի ծուխով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կառավարության նիստի ժամանակ քաղաքացիներին առաջարկել է վիրուսներից պաշտպանվել ժողովրդական միջոցով՝ հարմալ բույսի ծուխով (Peganum harmala), գրում է Известия-ն:
Երկրի ղեկավարը մանրամասնել է, որ թուրքմենների նախնիները վարակիչ հիվանդությունները կանխարգելող մեթոդներ են ստեղծել, որոնց էֆեկտիվությունն ապացուցվել է:
«Մեր իմաստուն նախնիները հաստատուն կերպով հետևել են ավանդույթներին. հարմալ բույսի ծխահարումը՝ կարևոր իրադարձությունների ժամանակ, կլինեին նավակատիք, հարսանիք, ինչպես նաև տարվա որոշակի ժամանակներ, երբ առաջանում էին վարակիչ հիվանդությունները»,- ասել է Բերդիմուհամեդովը:
Նրա խոսքով՝ այդ բույսի ծուխը խոչընդոտում է մարդու օրգանիզմ տարբեր վարակների ներթափանցմանը:
Այս պահի դրությամբ Թուրքմենստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել:










