«Լավ լինեք, սաղ լինեք: Շնորհակալություն»․ Թինա Կանդելակին հայերեն է խոսել

19:17 • 18.03.20

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին պաշտպանիչ դիմակներ և ախտահանող միջոցներ գնելու նպատակով մի քանի դեղատուն է այցելել և պատահմամբ հայի տեսնելով, հայերեն խոսել․ հաղորդավարուհին տեսանյութը տեղադրել է Instagram սոցկայքի իր էջի story բաժնում։

-Դուք հայ ե՞ք

-Այո

-Հայերեն խոսու՞մ եք

-Այո, իհարկե

«Լավ լինեք, սաղ լինեք: Շնորհակալություն: Այս ի՞նչ է կատարվում»,- ասել է Կանդելակին հայերեն։