Իտալիայում մահացել է «Ծովահրեշ» ֆիլմի դերասանուհին
61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասանուհի Պատրիցիա Միլարդեն, որը հայտնի է «Ծովահրեշ» հեռուսասերիալում դատավոև Սիլվիա Կոնտիի դերով: Այս մասին գրել է լրագրող Դավիդ Մաջիոն: Փոխանցում է РИА Новости-ն:
Դերասանուհին մահացել է Իտալիայի Սան-Կամիլո հիվանդանոցում՝ սրտի կաթվածից: Միլարդեն ծնվել է 1957 թվականի մարտի 24-ին՝ ֆրանսիական Մոն դե Մարսանում: Կինոաշխարհում նորամուտը նշել է 1980 թվականին: 1990-ին տեղափոխվել է Իտալիա:
«Ծովահրեշ» հեռուսասերիալում ներկայացված է խիզախ կոմիսար Կորադո Կատանիի պայքարը մաֆիայի և կոռուպցիայի դեմ: Կոմիսարի դերում հանդես է եկել Միքելե Պլաչիդոն: Ֆիլմն առաջին անգամ իտալական հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1984 թվականին:










