Դերասան Ջոն Կրասինսկին վիրտուալ ավարտական երեկո է կազմակերպել Բիլի Այլիշի և Ջոնաս եղբայրների մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջոն Կրասինսկին իր YouTube-ի «Մի քիչ լավ նորություններ» հաղորդման շրջանակում, որը վարում է կորոնավիրուսի բռնկումից ի վեր, վիրտուալ ավարտական երեկո է կազմակերպել, գրում է Business Insider-ը։
Ուրբաթ Կրասինսկիի՝ շրջանավարտներին նվիրված հաղորդմանը միացել են երգիչներ Բիլի Այլիշը և նրա եղբայրը, Ջոնաս եղբայրները և Chance the Rapper-ը, ինչպես նաև դերասան Ռեյն Ուիլսոնը։
Բիլի Այլիշն ուսանողներին նվիրել է իր հայտնի «Bad Guy» երգի կատարումը։ Ջոնաս եղբայրներն ավարտական երեկույթին միացել են համապատասխան կոստյումներով․ նրանք շրջանավարտների համար կատարել են «Sucker» երգը։ Chance the Rapper անունով հայտնի ռեփ կատարողը երգել է All We Got երգը։
Շրջանավարտները սոցցանցերում շնորհակալություն են հայտնել դերասանին վիրուալ ավարտական երեկոյի համար՝ տեղադրելով իրենց լուսանկարները։













