Համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգի արդյունքում հաջողվել է մոտ 128 մլն դոլար հավաքել՝ ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի համար

00:49 • 20.04.20

Մի շարք համաշխարհային աստղերի ջանքերով 128 մլն դոլար գումար է հավաքվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Ինչպես հայտնում է CNN-ը, տասնյակ հայտնիներ միավորվել են «Մեկ աշխարհ. միասին տանը» նախագծի շուրջ՝ մասնակցելով 8 ժամ տևողությամբ համաշխարհային համերգին, որը հեռարձակվել է առցանց տիրույթում: Նախագծին միացել են Լեդի Գագան, Սթիվի Ուանդերը, Rolling Stones-ը, Օփրա Ուինֆրին և այլ հայտնի դեմքեր:

Global Citizen միջազգային իրավաբանների խումբը թվիթերյան էջում հայտնել է, որ նվիրատվությունների արդյունքում 127.9 մլն դոլար է հավաքվել, որը կփոխանցվի ԱՀԿ-ի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամին:

Համերգը բաժանված է եղել երկու մասի՝ 6 ժամանոց «նախնական ծրագրի» և 2 ժամ տևողությամբ հիմնական շոուի, որը վարել են Ջիմի Ֆելոնը, Ջիմի Քիմմելը և Սթիվեն Կոլբերը:

Համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգի արդյունքում հաջողվել է մոտ 128 մլն դոլար հավաքել՝ ԱՀԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի համար