Կորոնավիրուսի համավարակը կանխելու նպատակով Արցախի սննդամթերքի անվտանգության ծառայության աշխատակիցները հետևել են տնտեսավարողների կողմից իրականացվող ախտահանման միջոցառումներին

10:23 • 21.04.20

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համաձայն ԱՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:

Միաժամանակ տեղեկացնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:
Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր: