Իդրիս Էլբան խոստովանել է, որ կորոնավիրուսը «հիմնովին հեղաշրջել» է իր և կնոջ կյանքը

13:10 • 21.04.20

Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան պատմել է, որ իր և կնոջ՝ մոդել Սաբրինա Դաուրե Էլբայի կյանքը կորոնավիրուսով վարակվելուց հետո «հիմնովին հեղաշրջվել է»:

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Էլբան իր փորձն անվանել է «սարսափելի, տագնապալի և նյարդային»:

«Գիտեք՝ բոլորը կարծես թե զգում են այն, ինչ մենք ենք զգում, բայց միևնույն  ժամանակ դա ուղղակի հիմնովին հեղաշրջում էր: Կարծում եմ, որ ամեն տարի աշխարհը պետք է մեկ շաբաթ անցկացնի կարանտինում այս ժամանակը, միմյանց հիշելու համար։ Ես իսկապես այդպես եմ մտածում»,- նշել է դերասանը։

Գործակալության տվյալներով՝ Էլբան և նրա կինը, որոնք ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ են, միավորել են ջանքերը Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի հետ՝ 40 մլն դոլար բյուջեով հիմնադրամ գործարկելու նպատակով: Դերասանի կարծիքով՝ գյուղական և աղքատ շրջանների բնակիչները մեծապես կտուժեն կորոնավիրուսի համավարակից։

Ամուսինները ծրագրում են մոտ ապագայում Լոնդոն վերադառնալ ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգից, որտեղ, գործակալության տվյալներով, նրանք գտնվում էին հիվանդության ժամանակ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք տուն վերադարձին», - պատմել է Էլբան։

Կորոնավիրուսի դրական թեստի մասին բրիտանացի դերասանը հայտնել էր մարտի 16-ին: Նա նշել էր, որ չնայած հիվանդության ախտանիշների բացակայությանը, մեկուսացման մեջ է։

Idris Elba's wife Sabrina assumes she'll test positive for ...Idris Elba's Fiancee Denies They're Married After He Calls Her His ...Idris Elba and Sabrina Dohwre are married! - Information Nigeria

Իդրիս Էլբան խոստովանել է, որ կորոնավիրուսը «հիմնովին հեղաշրջել» է իր և կնոջ կյանքը