Իրանը կորոնավիրուսի ֆոնին բանտերից ավելի քան 1000 օտարերկրացու է ազատ արձակել
Իրանը կորոնավիրուսի ֆոնին բանտերից ավելի քան 1000 օտարերկրացու է ազատ արձակել, հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին, գրում է ria.ru-ն։
«Ազատ արձակելով հարյուր հազար բանտարկյալների՝ մենք այդ թվում ազատ ենք արձակել նաև ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացու»,- Mizan Online գործակալությունը մեջբերում է Էսմայիլիի խոսքը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել էր ապրիլի 20-ից մինչև մայիսի 20-ը կորոնավիրուսի պատճառով մոտ 100 000 կալանավորի ժամանակավորապես ազատ արձակելու իշխանությունների որոշման մասին: Նրանց թվում էին նաև անձինք, որոնց մեղադրում էին Իրանի անվտանգության դեմ հանցագործությունների համար։
Իշխանությունների խոստովանությամբ՝ նրանք հիմնականում հասարակությանը վտանգ չներկայացնող անձինք են, քանի որ ծանր հանցագործություններ չեն կատարել։
Վերջին տվյալներով՝ Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 84 802 դեպք, որոնցից 5297-ը՝ մահվան ելքով, ապանքինվել է 60 965 մարդ։










