Գուգարքում 15-ամյա պատանու մասնակցությամբ դանակահարությունը բացահայտվել է տեղի ոստիկանների կողմից (տեսանյութ)

10:34 • 21.04.20

Ապրիլի 15-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողներն անմիջապես պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է Գուգարք գյուղում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավապահները պարզել են նաև, որ գյուղի 4-րդ փողոցում տղամարդուն վնասվածքները պատճառել է 15-ամյա մի պատանի։

Պատանին նույն օրը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով խմբին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։