Ոստիկանությունը բերման է ենթարկել 33-ամյա կնոջ, որը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

12:54 • 21.04.20

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 11.20-ին, Երվանդ Քոչարի փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հայարփի Ա.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

33-ամյա կինը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: