Կոտայքում Mercedes-ը գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորակում. shamshyan.com

12:19 • 21.04.20

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 08։30-ի սահմաններում Բուրեղավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 DQ 313 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: