Աղջիկս հեռավար դասերին չի մասնակցում, հեռախոս չունի, դիմել եմ սոցաջակցության ծրագրերին, սակայն ոչ մի կետով չեմ համապատասխանել. քաղաքացի (տեսանյութ)
Ինչ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, աղջիկս չի կարողանում մասնակցել ուսումնական ծրագրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աննա Ալեքսանյանը:
«Աղջիկս 3-րդ դասարանում է սովորում, 2-3 անգամ մասնակցել է դասին, հետո հեռախոսը փչացել է ու այլևս չի մասնակցում: Դիմել եմ դպրոցին, դպրոցն ուներ համակարգիչ, բայց ինտերնետ կապին միանալու խնդիր կար, դրա համար չվերցրինք: Այդ պատճառով երեխաս դասերից բավականին հետ է մնացել»,- ասաց Աննա Ալեքսանյանը:
Նրա խոսքով, ապրում է նկուղային հարկում, վարձով, 23.500 դրամ նպաստ է ստանում, որին ավելացնում է ևս 2.000 դրամ ու տան վարձն է վճարում:
«Դիմել եմ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրին, ոչ մի կետով չեմ համընկել, ու ոչ մի տեսակի օգնություն չեմ ստացել: Մինչև կարանտինը՝ սրճարանում չգրանցված աշխատող եմ եղել: Այժմ ոչ կարողանում եմ տան վարձ տալ, ոչ կումունալները վճարել»,- ասաց Աննա Ալեքսանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում










