Ջեք Ման և Alibaba-ի հիմնադրամը ԱՀԿ-ին 100 միլիոն դիմակ և 1 մլն թեստ կփոխանցեն
Չինական Alibaba ընկերության բարեգործական հիմնադրամը և դրա ստեղծող Ջեք Մայի հիմնադրամը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կփոխանցեն 100 միլիոն բժշկական դիմակ, 95 համարի մեկ միլիոն շնչադիմակ, ինչպես նաև կորոնավիրուսի մեկ միլիոն թեստ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Համավարակի դեմ պայքարի համար 150 երկրի միջոցներ տրամադրելուց հետո Alibaba ընկերության բարեգործական հիմնադրամը և դրա ստեղծող Ջեկ Մայի հիմնադրամն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կնվիրաբերեն 100 միլիոն բժշկական դիմակ, 95 համարի մեկ միլիոն շնչադիմակ և մեկ միլիոն թեստ»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ուղարկված բժշկական միջոցների տրամադրմամբ զբաղվելու է հենց ԱՀԿ-ն` կախված երկրների պահանջից:
Alibaba Group-ը Չինաստանի խոշորագույն համացանցային կազմակերպությունն է, որը էլեկտրոնային ոլորտում աշխատում է 1999 թվականից: Այն ունի նաև մի քանի դուստր կազմակերպություն՝ Alibaba Pictures, Alibaba.com, AliExpress.com, Taobao.com, Tmall.com համացանցային հարթակները:










