Ֆրանսիայում նվազում է վերակենդանացման բաժանմունք տեղափոխվող կորոնավիրուսով հիվանդ անձանց թիվը. Սալոմոն

23:36 • 21.04.20

Ֆրանսիայում վերակենդանացման բաժանմունք տեղափոխված կորոնավիրուսով հիվանդների թիվը նվազել է 13-րդ օրն անընդնեջ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության հարցերով գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:

Սալոմոնը, հանդես գալով ամենօրյա ճեպազրույցով, ներկայացրել է երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյալները: Ներկա պահին 30 106 մարդ է գտնվում հիվանդանոցներում, որոնցից 5433-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 158 050 դեպք է արձանագրվել, որոնցից 2 667-ը՝ վերջին մեկ օրում: Մեկ օրում գրանցված մահացության ցուցանիշը կազմում է 531 մարդ, իսկ համաճարակի բռնկման պահից ի վեր՝ 20 796: