Իսպանիայում ձերբակալել են ԻՊ-ի՝ Եվրոպայում ամենաշատ որոնված զինյալներից մեկին
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման՝ Եվրոպայում ամենաշատ որոնված անդամներից մեկին, որի անունը չի նշվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածն ազգությամբ եգիպտոսցի է: Նա անօրինական կերպով Իսպանիա է ներթափանցել Հյուսիսային Աֆրիկայից։ Նախքան այդ ահաբեկիչը գտնվել է Սիրիայում և Իրաքում՝ մասնակցելով ռազմական գործողությունների:
Ոստիկանությունը նրան ձերբակալել է Իսպանիայի հարավարևելյան Ալմերիա քաղաքում։ Վերջինիս հետ տանը ևս երկու կասկածյալ է ձերբակալվել, որոնց ինքնությունը և ԻՊ-ի հետ կապն այժմ ուսումնասիրվում է։










