Իտալիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի ակտիվ վարակակիրների ցուցանիշի նվազում է արձանագրվել. CNN

22:25 • 21.04.20

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է երկրորդ օրն անընդմեջ: CNN-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի նման տվյալներ է հայտնել երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:

Ակտիվ վարակակիրների մեկօրյա ցուցանիշի խոշոր նվազում է գրանցվել. 528 դեպք ավելի քիչ է արձանագրվել, քան երկուշաբթի: Մեկ օրում արձանագրված վարակման դեպքերը կազմել են 2 729:

Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նախորդ օրվա համեմատ նույնպես պակասել է 102-ով:

Վերջին մեկ օրում Իտալիայում մահվան 534 դեպք է գրանցվել՝ ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր հասցնելով 24 648-ի: Ակտիվ վարակակիրները ներկա պահին 107 709-ն են: