Քադիրովը սափրել է գլուխը՝ ի պատասխան վարսահարդարման սրահները բացելու կոչերին (տեսանյութ)

23:48 • 21.04.20

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սափրել է գլուխը և կոչ արել մյուս տղամարդկանց հետևել իր օրինակին: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Քադիրովի տեսաուղերձը ժողովրդին հրապարակվել է Грозный ТВ հեռուստաալիքի ինստագրամյան ալիքում: 

Ավելի վաղ Քադիրովի ղեկավարությամբ անցկացվել է օպերատիվ շտաբի նիստը, որը հեռարձակվել է ուղիղ եթերով Instagram-ում: Տեղի բնակիչները հանրապետության ղեկավարին խնդրել են բացել վարսահարդարման սրահները: Ի պատասխան դրան Քադիրովը խորհուրդ է տվել տղամարդկանց սափրել գլուխները: Այնուհետև ինքն է այդպես վարվել:

«Գեղեցկության սրահները, վարսահարդարման սրահները չեն աշխատում, այդ պատճառով սափրել եմ գլուխս, ինչպես դա անում էին մեր նախնիները, դա շատ օգտակար է: Մեր մարգարեն նույնպես սափրում էր գլուխը»,-ասել է Քադիրովը: