Առնվազն 1 տարի տուրիստական ավտոբուսների վարորդները որևէ եկամուտ չեն ունենալու, իսկ Կառավարությունն աջակցություն չի տրամադրում մեզ․ տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա արեցին
Տուրիստական ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին անում։ Նրանք նշում էին, որ այս օրերին եկամտի որևէ աղբյուր չունեն և չեն համապատասխանում Կառավարության աջակցության ծրագրերից և ոչ մեկին։
«Առնվազն 1 տարի տուրիստական ավտոբուսների վարորդները որևէ եկամուտ չեն ունենալու, իսկ Կառավարությունն աջակցություն չի տրամադրում մեզ։ Այս տեմպերով կգնանք սնանկացման»,–ասաց վարորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։










